‘
Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը, թիմի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն որոշում է ընդունել հեռացնել Անդոնի Սուբիսարետային, ով զբաղեցնում էր թիմի մարզական տնօրենի պաշտոնը:
«Ակումբի նախագահը թիմի ամբողջ անունից շնորհակալություն է հայտնում Անդոնի Սուբիսարետային իր կատարած աշխատանքի համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սուբիսարետայի կատարած աշխատանքի պատճառով «Բարսելոնա»-ն պատժվեց ՖԻՖԱ-ի կողմից:
‘