‘ Կառլես Պույոլ. «Ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ դադարեցնել իմ գործունեությունը «Բարսելոնա»-ի հետ»’

873

Կատալոնական  «Բարսելոնա»-ի լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը, ով Սուբիսարետայի օգնականն էր, նրա հեռանալուց հետո որոշում է ընդունել ևս հեռանալ  «Բարսելոնա»-ից:

36-ամյա Պույոլը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ դադարեցնել իմ գործունեությունը «Բարսելոնա»-ի հետ: Այս երեք ու կես ամիսների ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու ակումբի աշխատանքին այլ կողմից:

Ես շատ բան եմ սովորել, և շնորհակալություն եմ հայտնում ակումբին այն փորձի համար, որ ես ստացա: Բայց այժմ ցանկանում եմ մեկ այլ բանով զբաղվել: Ցանկանում եմ աճ ունենալ ինչպես մասնագիտական, այնպես էլ` մարդկային հարթակում, որպեսզի ապագայում հուսով եմ` կվերադառնամ կատալոնական ակումբ»:

Նախորդ հոդվածը‘Սուբիսարետան հեռացվել է «Բարսելոնա»-ից’
Հաջորդ հոդվածը‘Շևչենկո. «Երեք թեկնածուներն էլ հաղթելու մեծ պոտենցիալ ունեն, բայց իմ ընտրությունը Նոյերի օգտին է»’