‘Ստամբուլում պայթյուն իրականացրած մահապարտը ռուսաստանցի է’

1100

Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում պայթյուն իրագործած մահապարտ կինը Ռուսաստանի քաղաքացի է, հայտնել են Թուրքիայի ՆԳ նախարարությունում, փոխանցում է BBC-ն:

Իշխանությունների տվյալներով՝ նրա անունը Դիանա Ռամազովա էր: Միջադեպի հետեւանքով հուվարի 6-ին սպանվել է մի ոստիկան, եւ մեկը վիրավորվել է:

 Հաղորդվում է, որ հարձակումից առաջ կինը հեռախոսով խոսում էր ռուսերենով: Պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայում արգելված մարքսիստական «Հեղափոխական ազգային ազատագրության ճակատը»:

 

Նախորդ հոդվածը‘Անցյալ տարի Հայաստանը ավելի քան $48.3 մլն-ի մարդասիրական օգնություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. Արտագնա խաղում «Ռեալը» պարտվել է «Ատլետիկոյին» (տեսանյութ)’