‘
Նախօրեին Տեխասի մայրուղիներից մեկում մառախուղի պատճառով մոտ 140 մեքենա է բախվել: Խոշոր վթարի հետևանքով նվազագույնը 2 մարդ է զոհվել և 50-ից ավելի տուժած կա, որոնցից 8-ը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Վթարի ենթարկված մեքենաների թվում 8 խոշոր բեռնատար է եղել, որոնցից 2-ը վտանգավոր բեռ են տեղափոխել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ թունավոր նյութերի արտահոսք չի գրանցվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
‘