‘Քերին կփորձի Իրանի հետ բանակցությունները դուրս բերել փակուղուց’

753

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ժնևում իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը փորձելու է փակուղուց դուրս բերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

 «Մենք հույս ունենք արագացնել բանակցային գործընթացը՝  այդ հարցում ավելի մեծ առաջխաղացման հասնելու համար»,- ավելի վաղ հայտարարել է Քերին:

Քերիի և Զարիֆի հանդիպումից հետո եկկողմ խորհրդակցություններ կսկսվեն իրանցի բանագնացների խմբի հետ, իսկ հունվարի 18-ին Ժնևում մեկնարկում է Իրանի հետ «վեցյակի» բանակցությունների հերթական ռաունդը՝ քաղաքական տնօրենների մակարդակով: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորներն առաջարկել են ռազմական դրություն մտցնել’
Հաջորդ հոդվածը‘Ջորջո Նապոլիտանոն հրաժարական է տվել Իտալիայի նախագահի պաշտոնից’