‘
ՖԻՖԱ-ն սկսել է հետաքննել Մադրիդի «Ռեալի» կատարած տրանսֆերային գործարքները: Այս մասին հաղորդում է Sport-ը։
Աղբյուրի հաղորդած տեղեկություններով՝ հետաքննության նպատակը «Արքայական ակումբի» կողմից ձեռք բերված անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերի և տրանսֆերային գործարքների մանրամասների հստակեցումն է։ Այդ ենթատեքստում ՖԻՖԱ-ն արդեն կապվել է մոտ երկու տասնյակ ակումբների հետ, որոնք Մադրիդի հետ համագործակցության պայմանավորվածություն ունեն։
Պետք է նշել, որ ՖԻՖԱ-ի գործողությունները հարուցել են «Ռեալի» ղեկավարության անհանգստությունը։ «Արքայական ակումբի» ներկայացուցիչները արտահերթ կարգով կապ են հաստատել այդ ակումբների հետ և խնդրել նրանց պաշտոնական հայտարարություն չանել առանց «Ռեալի» հետ համաձայնեցնելու։
‘