‘
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման մեջ, որը պետք է կայանա հունվարի 21-ին Աստանայում:
Անգլիալեզու Kyiv Post պարբերականին տված հարցազրույցում Կլիմկինը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրերը խախտելու փորձի մեջ ու հայտարարել է, թե անջատականները հարձակման են անցել Մոսկվայի հրահրմամբ:
Կրեմլը նախորդ օրը երեկոյան մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության պլանը: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘