‘
Ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է, տեղեկացնում է՝ «Փաստինֆո» գործակալությունը՝ հղում անելով ԱԱԾ-ի վրա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Ադրբեջանական լրատվամիջոցները նախ տեսանյութ հրապարակեցին, որտեղ երևում էր, թե ինչպես է մի գեներալ Կարենին խոշտանգելով ցանկալի «խոստովանություն» կորզում, իսկ մեկ օր անց հայտարարվեց, որ գերեվարված երիտասարդը, իբր, հանկարծամահ է եղելսուր սրտանոթային անբավարարության հետևանքով:
‘