‘Մինո Ռայոլան ցանկանում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ’

983

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, հայտարարել է, որ մտադիր է մրցակցել ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի հետ այդ կառույցի հերթական նախագահական ընտրություններում։

«Ես երկար տարիներ քննադատել եմ ՖԻՖԱ-ին, հիմա գործելու ժամանակն է։ Ես արդեն բավական տեղյակ եմ, թե ինչպես են ՖԻՖԱ-ն ու Բլատերը վերաբերվում ֆուտբոլին։ Միայն մտածելը, որ Բլատերը կարող է նորից վերընտրվել, սարսափեցնում է ինձ։ ՖԻՖԱ-ն ոչինչ չի անում երկրպագուների, պրոֆեսիոնալ խաղացողների և սիրողական ֆուտբոլիստների համար։ 

Ինչպե՞ս կարելի է Աշխարհի առաջնություն կազմակերպել Հարավաֆրիկյան Հանրապետությունում և տոմսի համար 150 եվրո պահանջել,-ասել է Ռոյելան «VI»-ին։ — ՖԻՖԱ-ն ուզում է խնջույք կազմակերպել մեկ ուրիշի տանն ու մուտքի համար այնպիսի վճար սահմանում, որ սեփականատերը չկարողանա ոչինչ ստանալ։ Սա պետք է դադարեցվի։

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են դեռ որաշ ֆուտբոլային միություններ քվեարկում Բլատերի օգտին։ Եթե նրանք քվեարկեն հօգուտ Բլատերի՝ կընտրեն Հյուսիսային Կորեան, եթե հօգուտ ինձ՝ Հարավային Կորեան։

Եթե այս անգամ չհաջողվի՝ ես չորս տարի անց կրկին կփորձեմ»,-հայտարարել է 47-ամյա Ռայոլան։

Նախորդ հոդվածը‘Մամուլը՝ խորացող տնտեսական ճգնաժամի մասին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու ողբերգության հաջորդ օրը՝ ՀՀԿ-ի քեֆին, «սաքուլիկները» իրար տվել են. «Հրապարակ»’