‘
Դատական սխալի պատճառով՝ 40 տարի ամերիկյան բանտում
Հյուսիսային Կառոլինայում 70-ամյա Ջոզեֆ Սլեջն ազատվել է բանտից՝ գերթե քառասնամյա բանտարկությունից հետո: Դատական կոլեգիան պարզել է, որ նրան սխալմամբ են դատապարտել Էլիզաբեթթաունի մի բնակչուհու և նրա դստեր սպանության համար, փոխանցում է Associated Press-ը:
Դատարանը հաշվի է առել ԴՆԹ-ի փորձագետի եզրակացությունը, ով հայտարարել է, թե գործով ձեռք բերված ապացույցներից ոչ մեկը չի հաստատում, որ հանցագործությունը կատարել է Սլեջը: Բացի այդ՝ վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից, քանի որ պարզվել է, որ Սլեջի դատավարության ժամանակ նա ինքը պատասխանատվության էր կանչվել թմրանյութերի համար և իրավապահ մարմինների ներկայացուցիչների պահանջով՝ սուտ ցուցմունք էր տվել Սլեջի դեմ:
Շրջանային դատավոր Ջոն Դևիդը ներողություն է խնդրել նախկին կալանավորից և խոստացել է վերաքննել սպանության գործը: «Համակարգը սխալ է թույլ տվել: Ազատազրկվել էր ո՛չ այն մարդը, ով մեղավոր էր»,- հայտարարել է դատավորը:
Ժոզեֆինա Դևիսին և նրա դուստր Էլեյնին սպանված էին գտել իրենց տանը այն բանից հետո, երբ Սլեջը փախել էր ուղղիչ գաղութից, որտեղ քառամյա պատիժ էր կրում գողության համար: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Փոխանցում է lenta.ru-ն:
‘