‘
«Բոտաֆոգո»-ի տաղանդավոր կիսապաշտպան Տան Շին շուտով Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի: Այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
17-ամյա ֆուտբոլիստը կարող է «արքայական ակումբ»-ի պատմության չինացի առաջին խաղացողը դառնալ: Ձախ կիսապաշտպանն արդեն 9 օր անցկացրել է «Կաստիլիա»-ում, որտեղ նրա խաղն ուսումնասիրում և գնահատում էր Զինեդին Զիդանը:
«Կարծում եմ, որ լավ արդյունքներ եմ ցուցադրել փորձաշրջանիս ընթացքում: «Ռեալ»-ը շուտով որոշում կկայացնի: Հիանալի կլինի, եթե կարողանամ Եվրոպա տեղափոխվել և խաղալ «արքայական ակումբ»-ի կազմում»,- ասել է Տան Շին:
‘