‘Զինծառայողներ Կարեն Գալստյանը և Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել են մեդալներով’

1123

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Նույն զորամասի շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել էին հունվարի 23-ին, առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, երբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը, կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով, հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին «բնավ պետք չի» Սեյրան Օհանյանի նախահարձակ լինելը ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Չգիտեմ՝ ինչ են ուզում Ուորլիքը, Մերկելն ու Ալիեւը, բայց գիտեմ՝ ինչ ենք ուզում մե՛նք’