‘Ռիկելմե.«Այսօր ինձ համար կարևոր օր է.ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ»(տեսանյութ)’

911

Կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն, ով հայտնի է «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» կազմում իր ելույթներով, որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։

«Ես նոր կյանք եմ սկսում։ Այսօր ինձ համար կարևոր օր է.ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ:

Չգիտեմ՝ իմ կյանքը կապված կլինի՞ ֆուտբոլի հետ, թե՞ ոչ։ Ինձ համար այնքան էլ հաճելի չէ մտածել հրաժեշտի խաղի մասին, բայց ես այն կկազմակերպեմ երկրպագուների համար։ Ես ֆուտբոլից բազմաթիվ հուշեր կպահեմ,-հայտարարել է «Արգենտինիոս Խունիորսի» նախկին ֆուտբոլիստը։

36-ամյա կիսապաշտպանը «Արգենտինոս Խունիորսից» հեռացել էր դեկտեմբերին, իսկ վերջին շրջանում խոսակցություններ կային նրա՝ կանադական «Մոնրեալ Իմփեքտ» կամ պարագվայական «Սերո Պորտենյո» տեղափոխվելու հավանականության մասին։

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստի՝ թիմի կազում խփած գոլերը:

 

Նախորդ հոդվածը‘ Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Արձանագրվել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ’