‘
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող մանր եւ միջին ձեռներեցների բողոքի ակցիան: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, քիչ առաջ ցուցարարներից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ այս պահին Գյումրիից Երեւան են ժամանում մի շարք տնտեսվարողներ, սակայն ճանապարհային ոստիկանությունը խոչընդոտում է նրանց տեղաշարժը, ինչի հետեւանքով ավտոբուսներից մեկը պարտադրաբար ետ է ուղարկվել: «Կառավարությունը այս ձեւով փորձում է հանդարտեցնել մեր բողոքի ակցիան, սակայն նման միջոցներով ավելի է սրացնում իրավիճակը»,- հայտարարեց Արտակ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենք օրենքի տառին հակասող որեւէ գործողություն չեն իրականացնելու:
Այժմ ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր:
‘