‘
Շրի-Լանկայի հարավում գտնվող Ռաթնապուրա քաղաքի գլխավոր դատարանը ռուսաստանցի ամուսնական զույգին տուգանել է գրեթե 10 հազար դոլարով՝ վայրի խոլորձ և այլ էկզոտիկ ծաղիկներ հավաքելու համար, որոնք Հարավային Ասիայի այդ կղզում ոչնչացման վտանգի տակ են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France-Presse գործակալությունը:
Շրի-Լանկայում ֆլորայի և ֆաունայի պաշտպանության չափազանց խիստ օրենքներ են գործում, մասնավորապես՝ կենդանիների ապօրինի որսի կամ հազվագյուտ բուսականություն ոչնչացնելու դեպքում մեկ նմուշի համար կարող է մինչև 430 դոլար տուգանք սահմանվել, նաև նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Սինհարաջա անտառային արգելոցը, որտեղից ռուսաստանցի զույգը «քաղել է» իր «պատիժը», 1988 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սինհարաջայում ապրում են բազմաթիվ հազվագյուտ թռչուններ, թիթեռներ, սողուններ և կաթնասուններ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:
‘