‘Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին. Դուք իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը’

1233

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ Ազգային ժողովում, դիմելով Գալուստ Սահակյանին՝ նշեց, թե օրենքում շատ հստակ գրված է, որ կան հարցեր, որոնք արտահերթ քննարկման են դրվում՝ դրանք կա՛մ ընդդիմության կողմից հատուկ մեխանիզմով բարձրացված հարցերն են, կա՛մ էլ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված հարցերը: «Դուք այս նստաշրջանի օրակարգում մտցրել եք մի շարք հարցեր, որոնք անհետաձգելի չեն ճանաչված որեւէ մեկի կողմից: Նշանակում է, որ դուք լրիվ իմաստազրկում եք արտահերթ քննարկման ինստիտուտը, ավելին՝ դուք խախտում եք ընդդիմության՝ Սահամանդրությամբ երաշխավորված իրավունքները: Պատճառը այն է, որ դուք իրականում վախենում եք քննարկումներից եւ դրանով միայն մատնում եք, թե ինչ ծանր ճգնաժամի մեջ է գտնվում Հայաստանը եւ նրան ղեկավարող իշխանությունը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ  անհրաժեշտ է քննարկել ստեղծված իրավիճակը, քանի որ սա ընդդիմության սահամանդարական իրավուքների կոպտագույն խախտում է: 

Նախորդ հոդվածը‘4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. ԱԺ-ում հարցերը քննարկելիս պետք է հիմք ընդունել ժամանակագրությունը’