‘
«Սամպդորիայի» նորեկ հարձակվող Սամուել Էտո´Օն կարող է խզել պայմանագիրն իտալական «Սամպդորիայի» հետ տեղափոխությունից ընդամենը 6 օր անց։
Calciomercato-ի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը փորձում է կամերունցուն հաշտեցնել ակումբի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ։ Հակառակ դեպքում պայմանագիրը կխզվի։
Հիշեցնենք, որ Էտո´Օն, ով թիմի կազմում նորամուտը նշել էր Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում» (1:5), հրաժարվել մասնակցել կրկնակի մարզմանն ու հեռացել է մարզաբազայից առանց գլխավոր մարզչի թույլտվության։
‘