‘
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մաթյոն ներողություն է խնդրել թիմակիցներից Լիոնել Մեսսիի և Լուիս Էնրիկեի կոնֆլիկտի մանրամասները հաղորդելու համար, գրում է El mundo Deportivo -ն:
Ֆրանսիացու հարցազրույցից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առանձնազրույց է ունեցել Մաթյոյի հետ, որից հետո ֆուտբոլիստը ներողություն է խնդրել թիմակիցներից:
Հիշեցնենք, որ պաշտպանը պատմել էր մասնագետի և ֆուտբոլիստի կոնֆլիկտի որոշ մանրամասները և ընդգծել, որ ամեն ինչ արդեն հարթված է: Այդուհանդերձ, նման վարքն անհանգստացրել էր «Բարսելոնայի» ղեկավարներին և նրանք այդ մասին զգուշացրել են ֆրանսիացի պաշտպանին:
‘