‘
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Կիևում անցկացված բանակցությունները Դոնբասում կրակի դադարեցման վերաբերյալ հույս են ներշնչում:
Հինգշաբթի Մերկելը և Օլանդը անակնկալ այցով ժամանել են Կիև՝ Ուկրաինայի արևելքում նոր զինադադարի հնարավորությունը քննարկելու նպատակով: Պոռոշենկոյի հետ նրանց բանակցությունները տևել են հինգ ժամ և անցել են փակ ռեժիմով: Բանակցությունների ավարտից հետո Մերկելն ու Օլանդը հեռացել են Ուկրաինայի նախագահի նստավայրից՝ մամուլի համար որևէ հայտարարություն չանելով:
Ուրբաթ օրը Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները մտադիր են նոր զինադադարի նախաձեռնությունը Մոսկվայում քննարկել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փոխանցում է BBC-ն:
‘