‘
Ուկրաինայի գերագույն ռադան թույլ է տվել ձերբակալել դատավոր Ռոդիոն Կիրեևին, հաղորդում է ТАСС-ը:
Հենց նա է նախկինում զբաղվել էքս-վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով: Որոշմանը կողմ է քվեարկել 297 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 քվեի պարագայում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանել է պատգամավորներին և դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը: Համապատասխան օրենքը Սահմանադրական դատարանի հաստատմանն ուղարկելու օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 450 պատգամավորներից 365-ը: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘