‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում 4:0 հաշվով պարտվել էր «Ատլետիկո»-ին:
Բաց թողած առաջին գոլում մեծ էր Իկեր Կասիլյասի դերը: Սխալվեցին հենակետայինները՝ մասնավորապես Սամի Խեդիրան: Տիագոն անարգել կարողացավ հարվածել, որից հետո սխալվեց նաև Կասիլյասը:
Քրիստիանու Ռոնալդուն բուռն արձագանքեց Կասիլյասի ընդունած գոլին:
‘