‘
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
«Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
‘