‘
ԱՄՆ նախագահը կարծում է, որ եթե Ռուսաստանի գործերը անհաջող գնան, ապա մտավախություն կա, որ երկրները կվերադառնան նվաճողականության հին գաղափարներին, որոնք ոչ մի դեպքում չպետք է կիրառվեն 21-րդ դարում: Նրա խոսքերով՝ ռուսական թույլ տնտեսությունը երկու երկրների համար էլ վտանգ է ներկայացնում: Հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ միջեւ վատթարացան Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ: Օբամայի խոսքերով, նա «շարունակում է հավատարիմ մնալ այն մտքին, որ Ռուսաստանը հեռանկարում կառաջարկի դիվանագիտական լուծում այն բանի համար, ինչ իրենք արել են Ուկրաինայում»: «Ես կարծում եմ, որ ի պատիվ իրենց, նրանք կարողացան գիծ քաշել եւ շարունակել մեզ հետ աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին իրանական միջուկային ծրագիրն է»,- նշել է ԱՄՆ նախագահը:
‘