‘
Լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով այժմ մարզում է «Ռեալ Մադրիդի Կաստիլյան», խոստովանել է, որ 2006-ին, երբ ավարտում էր ֆուտբոլային կարիերան, ցանկություն չի ունեցել զբաղվելու մարզչական գործունեությամբ։
«Մարդիկ կան, ովքեր համակված են մարզիչ դառնալու մտքով, բայց 2006-ին ես իրոք չէի ցանկանում դրանով զբաղվել։ Խաղային կարիերաս ավարտելուց հետո բավական մեծ փորձ ունեի, օրինակ «Ռեալում» մարզական տնօրենի աշխատանքի համար, սակայն չէի կարողանում հասկանալ՝ ինչ եմ ուզում անել իրականում։ Սակայն վերջիվերջո հասկացա՝ ուզում եմ մարզիչ դառնալ»,-ասել է Զիդանը «L’Equipe»-ին
‘