‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ բոլորն օգուտ կստանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներից:
«Մենք ակնկալում ենք լուրջ բանակցություններ Իլհամ Ալիևի և Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող այլ պաշտոնական անձանց հետ: Բոլորը դրանից օգուտ կստանան», — գրել է Ուորլիքը «Թուիթերի» իր միկրոբլոգում:
Նշենք, որ սկսվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան: Այսօր Բաքվում միջնորդները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ: Փետրվարի 17-ին նրանք կուղևորվեն Երևան: Այնուհետև միջնորդները կայցելեն Լեռնային Ղարաբաղ:
We expect serious talks with @presidentaz Aliyev and others about steps towards a peaceful settlement in Nagorno-#Karabakh. All can benefit.
— James Warlick (@AmbJamesWarlick) 16 февраля 2015
‘