‘Յուրա Մովսիսյանը ստացել է «Սպարտակի» երկրպագուների՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)’

1694

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է Մոսկվայի «Սպարտակի»՝ 2013/2014թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 27-ամյա ֆուտբոլիստը նման պատվի է արժանացել «Սպարտակի» երկրպագուների պաշտոնական կայքի վարկածով:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 27 խաղի եւ դարձել էր 16 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Այս օրերին նա «Սպարտակի» հետ հավաքի է մասնակցում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է 21 քրիստոնյաների բարբարոսաբար սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը’