‘
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը երկուշաբթի՝ փետրվարի 16-ին, Ուլան-Բատորում հայտարարել է, որ Մոնղոլիան Ռուսաստանի առաջատար ռազմավարական գործընկերներից մեկ է: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Մենք չունենք որեւէ քաղաքական խնդիրներ, որոնք կխանգարեին մեր երկրների համագործակցության զարգացմանը»,- ասել է նա՝ Մոնղոլիայի վարչապետ Չիմեդիյն Սայխանբիլեգիի հետ բանակցությունների ընթացքում:
Խոսելով միջազգային բնույթի հարցերի մասին՝ խոսնակը նշել է, որ «Ռուսաստանն ու Մոնղոլիան կամ նույնանման, կամ՝ շատ մոտ տեսակետներ ունեն միջազգային քաղաքականության թեմաների մեծ մասի շուրջ»:
‘