‘
Փետրվարի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, հատուկ ջոկատայինները, թվով 50-60 հոգի շրջափակել են Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Մագնում հյուրանոցային համալիրը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ընտանիքին: Այս մասին top-news.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանը:
Իրավապահները միայն նշել են, թե տեղազննություն են իրականացնում, բայց թե ինչ գործի շրջանակներում եւ ինչու հենց հյուրանոցային համալիրում՝ չեն նշել: Երեւանի քննչական վարչության աշխատակիցները հյուրանոցի այցելուներին փակել են համարներում եւ նրանց հարցաքննում են: Գեւորգյանը մտավախություն է հայտնել, որ տեղազննությունն իրականացվում է միայն հյուրանոցի տնօրենի մասնակցությամբ, եւ շատ հմարավոր է տարածքում, այսպես կոչված, վտանգավոր առարկա տեղադրեն, քանի որ տնօրենը չի կարող վերահսկել նրանց բոլոր գործողությունները:
‘