‘
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, փետրվարի 16–ից մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրյոյի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) այցը տարածաշրջան։
Ադրբեջանի իշխանությունների հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը քննարկելուց հետո այսօր նրանք արդեն ժամանել են Հայաստան։ Քիչ առաջ ավարտվել է համանախագահները հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
‘