‘
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում հյուրընկալվել էր «Շալկե 04»-ին:
«Ֆելտինս Արենա» մարզադաշտում կայացած խաղում մադրիդցիները երկու անպատասխան գնդակ խփեցին: 26-րդ րոպեին Դանիել Կարվախալի փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց «Ռեալին», իսկ երկրորդ կեսում` 79-րդ րոպեին, Ռոնալդուի փոխանցումից հետո խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարսելոն:
Ընդհանուր առմամբ, Կարլո Անչելոտիի սաները չցուցադրեցին իրենց հնարավորությունների առավելագույնը, իսկ «Շալկե 04»-ը փակ ֆուտբոլ խաղաց: Նախքան Ռոնալդուի գոլը գերմանական թիմը կարողանում էր վերահսկել գնդակի տեղաշարժը, իսկ հետո նախաձեռնությունը լիովին զիջելով` հանդիպման ընթացքը բեկելու առանձնակի ցանկություն չդրսևորեց:
Նշենք նաև, որ 33-րդ րոպեից «Շալկե 04»-ը խաղում էր առանց առաջատար Կլաս-Յան Հունտելարի, ով վնասվածք ստացավ և խաղադաշտում տեղը զիջեց Ֆելիքս Պլատեին:
Հավելենք, որ թիմերը միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 10-ին:
ՇԱԼԿԵ – ՌԵԱԼ Մ. |
0-2 (0-1) |
0-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 26՛, 0-2՝ Մարսելո 79՛ |
ՇԱԼԿԵ. 40.Տիմոն Վելնրոյթեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 15.Դենիս Աոգո, 22.Ացուտո Ուտիդա, 31.Մատիյա Նաստասիչ, 32.Ժոել Մատիպ, 9.Քեվին-Պրինս Բոատենգ, 12.Մարկո Հոգեր (7.Մաքս Մայեր, 80), 33.Ռոման Նոյշտադեր (3.Յան Կիրխոֆ, 57), 13.Էրիկ Շուպո-Մոտինգ, 25.Կլաս Յան Հունտելաար (36.Platte, 33) |
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ (17.Ալվարո Արբելոա, 82), 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 16.Silva, 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 85), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (14.Խավյեր Էրնանդես, 78) |
Զգուշացում՝ Քեվին-Պրինս Բոատենգ 34՛ (Շ), Ռոման Նոյշտադեր 45՛ (Շ), Յան Կիրխոֆ 63՛ (Շ), Տոնի Կրոոս 10՛ (Ռ) |
39 |
ԳՆԴԱԿԻ % |
61 |
8 (3) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
10 (4) |
15 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
2 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
2 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
3 |
‘