‘Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ’

978

«Zurich Chess Challenge 2015» շախմատային մրցաշարի դասական ձևի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:

Պարտիան ավարտվել է 44-րդ քայլին, երբ մրցակիցները համաձայնել են կիսել միավորը:

Տուրի մյուս զույգերում՝ Կարուանա — Կրամնիկ, Կարյակին — Անանդ, պայքարը եւս ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հինգերորդ տուրց հետո Արոնյանը վաստակած 4 միավորով հանգրվանեց վերջին տեղում, իսկ հաղթող ճանաչվեց հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ վաստակված 9 միավորով:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Ռեալը» հաղթեց «Շալկե 04»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կոալիցիա մտնելու համար ՀՅԴ ճկուն ձևակերպում է հորինել. «ՉԻ»’