‘
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները երեկ այցելել են շուրջ 2 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող` պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին:
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հայ զինծառայողի հետ ընտանեկան բնույթի տեղեկատվություն է փոխանակվել:
Հիշեցնենք, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ադրբեջանական տարածքում է հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին: Նա միաժամանակ մեղադրվում է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեջ:
‘