‘Հայտնի է Եվրատեսիլ 2015-ին Հայաստանը ներկայացնող Geneology խմբի 2-րդ մասնակցի անունը’

1487

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի հաջորդ մասնակիցը Ամերիկա աշխարհամասից է։ Խմբի 6 մասնակիցներից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է: Հայտնում է Հանրային հեռուստաընկերության կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Genealogy խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ Don’t deny («Մի՛ ժխտիր»): 

Genealogy խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին: Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: 

Նախորդ հոդվածը‘Շարժում-88. ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը, Շարժման պոռթկումը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ընտանիք առ ընտանիք՝ «երկուս են նշանակել» Սարգսյանին ու Աբրահամյանին’