‘
«Չելսիի» ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի երեք երկրպագուներին արգելել ներկա գտնվել լոնդոնյան ակումբի տնային հանդիպումներին:
Երկրպագուների այդ եռյակը երեքշաբթի օրը մասնակցել էր Փարիզում տեղի ունեցած անկարգություններին: Նրանցից երկուսը եղբայրներ են:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-«Չելսի» առաջին հանդիպումից առաջ Փարիզի մետրոյի կայարաններից մեկում մի սևամորթ տղամարդ ցանկացել է գնացք նստել, սակայն լոնդոնյան ակումբի երկրպագուները նրան թույլ չէին տվել՝ բացականչելով. «Մենք ռասիստներ ենք, մենք ռասիստներ ենք, և դա մեզ դուր է գալիս»:
Հարկ է նշել, որ ներկաներից ոչ ոք չի փորձել պաշտպանել ֆրանսիացուն:
‘