‘Մեսսի.««Մանչեսթեր Սիթին» շատ է ցանկանում հաղթել մեզ»’

824

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է փետրվարի 24-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք դիմակայության մասին: 

«Ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ այս մրցաշրջանում, մենք կրկին մրցելու ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը համալրված է ուժեղ խաղացողներով: Դիմակայությունը շատ դժվար է լինելու: «Քաղաքացիները» շատ են ցանկանում հաղթել մեզ և հայտնվել քառորդ եզրափակիչ, որը նրանց վաղեմի ցանկությունն է: 

Խաղը հավասար է ընթանալու: Ամեն ինչ կորոշեն փոքրիկ սխալները: Սա իսկական մարտահրավեր է՝ մեր թիմի համար, քանի որ մրցակիցը շատ ուժեղ է»,-ասել է Լեո Մեսսին: 

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը»- «Ատալանտա»` 2-1․ Անդրեա Պիռլոն հերթական հրաշալի գոլն հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» 3 երկրպագուի արգելել է ներկա գտնվել թիմի հանդիպումներին’