‘
Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը պաշտոնական խաղում առաջին գոլն է խփել «Ռեալ Մադրիդ Կաստիլյա»-ում:
Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալ»-ի երկրորդ թիմը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Բարակալդո»-ի դարպասը:
16-ամյա ֆուտբոլիստը բացել է հաշիվը` մրցակցի դարպասը գրավելով 7-րդ րոպեին: Այդ հաղթանակի շնորհիվ «Կաստիլյա»-ն ամրապնդվել է Սեգունդա Բ-ի առաջին հորիզոնականում:
‘