‘Անչելոտին «Ռեալի» ղեկին 100-րդ հանդիպումը կանցկացնի’

915

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ արտագնա հանդիպումը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար 100-րդը կլինի «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Նախորդ 99 հանդիպումներում «Ռեալը» 77 հաղթանակ է տարել, խփել 270 գնդակ: Իտալացի մասնագետին նախորդած Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ թիմը 77 հաղթանակ էր տարել՝ հեղինակելով 274 գնդակ:

Նշենք, որ «Ռեալը» Անչելոտիի համար կդառնա 4-րդ ակումբը, որը նրա ղեկավարությամբ 100 և ավելի հանդիպում է անցկացել: Ամենամեծ թվով հաղթանակներ իտալացի մասնագետը տարել է հենց Մադրիդում: «Չելսիում» առաջին 100 խաղերից հաղթանակով են ավատվել 62-ը, «Յուվենտուսում»՝ 52-ը, «Միլանում»՝ 49-ը՚:

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը հասկացրել է, որ Ռոնալդոն իրեն չի հետաքրքրում’