‘
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանը անհետացել է փետրվարի 21-ի առավոտյան: Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, որը հայտնել էր, որ փետրվարի 21-ի առավոտից հետո Արթուրի մասին տեղեկություններ չունի: Հայտնի է նաև, որ Արթուր Աֆյանի մոտ բջջային հեռախոս կա, բայց նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Արթուր Աֆյանի հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:
‘