‘
Ազգային ժողովն այժմ քննարկում է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Ըստ հայտարարության՝ երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ եւ ՀՀ Ազգային ժողովը անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին» հայտարարության նախագիծը ԱԺ էր ներկայացվել դեռեւս հոկտեմբերի 20-ին:
Մանրամասները՝ քիչ անց:
‘