‘
Անգլիական «Մանեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցելու է կատալոնական «Բարսելոնայի» հետ: Դիմակայության առաջին հանդիպմանն ընդառաջ Անգլիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է իր սպասելիքներից:
«Կարևոր է հաղթելը: Իդեալական կլիներ հաղթանակ տանել՝ տնային խաղում գոլ բաց չթողնելով: Հույս ունեմ, որ այս տարի մենք կհաղթենք «Բարսելոնային», «Սիթին» լավ մարզավիճակում է:
Ամենակարեւորը գնդակի համար պայքարելն է, ջանալ այն վերահսկել եւ «Բարսելոնային» սեղմել սեփական դարպասներին: Ագուերոն մեզ համար շատ կարեւոր է: Նա աշխարհի լավագույն հինգ խաղացողներից մեկն է: Երբ նա լավ մարզավիճակում է, շատ բարդ է նրան կանգնեցնելը»,-ասել է Պելեգրինին:
‘