‘
Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող, հոլանդացի Ռուդ Գուլիտը պատասխանելով այն հարցին, թե կկարողանա՞ արդյոք Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ կրկնել այն հաջողությունները, որոնք նա հասել է «Բարսելոնայի» հետ, նշել է.
«Կարծում եմ, որ այն, ինչ Գվարդիոլան արել է «Բարսելոնայի» հետ, դժվար կլինի կրկնել: Դուք չեք կարող նույնը կրկնել երկու անգամ:
Նույն բանաձեւը հնարավոր չէ համատարած կիրառել: Տարբեր երկրներում ֆուտբոլի տարբեր մշակույթ է: Հաղթանակի որեւէ միասնական բաղադրատոմս գոյություն չունի»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Goal.com-ը:
‘