‘
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ բիզնես ունենալը մի բան է, բիզնեսով զբաղվելը՝ մեկ այլ բան:
Մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե ինքը բիզնես չունի, հետեւաբար՝ հանգիստ կարող է ղեկավարել հակակոռուպցիոն խորհուրդը, Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ Աբրահամյանը «մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով և բիզնեսով չի զբաղվում»:
Սահակյանի խոսքով՝ ինքը «լավ է զգում, երբ մարդիկ զբաղվում են բիզնեսով», սակայն «պետական պաշտոնյան չպետք է զբաղվի»:
‘