‘
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) SES Boxing եւ Sauerland Event փրոմոութերական ընկերություններին ծանուցագրեր է ուղարկել, որպեսզի վերջիններս բանակցություններ սկսեն երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ մարտ կազմակերպելու համար։
Բանակցությունների ավարտից հետո 90 օրվա ընթացքում մենամարտը պետք է կայանա։
-Վերջապես ամեն ինչ որոշված է,- ասել է գերմանացի Շտիգլիցը, ով տիտղոսի պարտադիր հավակնորդ է համարվում։ -Կարճ և հստակ։ Հարգելի Արթուր։ Միայն մեկ նպատակ կա՝ ինձ վերադարձնել գոտին։
Հիշեցնենք, որ Աբրրահամը WBO վարկածի գոտին Շտիգլիցից վերցրել էր 2012 թ. օգոստոսին, սակայն արդեն 2013 թ. մարտին գերմանացին վերադարձրել էր այն։
Երրորդ մենամարտում, որը կայացել էր 2014 թ. մարտին, Աբրահամը կրկին վերադարձրել էր տիտղոսը։
‘