‘
Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Գրանադա»-ի դեմ խաղից հետո խոսել է իր տպավորությունների մասին: Հանդիպումն ավարտվել է կապտանռնագույնների հաղթանակով՝ 3:1 հաշվով:
«Շատ գոհ եմ թիմի խաղից, հաշվի առնելով, թե ինչ պայմաններում էր այս խաղն անցկացվում «Բարսելոնա»-ի համար: ՉԼ-ի խաղից հետո մեզ համար դժվար էր, այնպես որ թիմը պետք է գոհ լինի: Մենք պարտվել էինք նախորդ տուրում և պետք է հաղթեինք, որպեսզի հետ չմնայինք առաջատարներից:
«Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր Սուարեսը շատ լավ է խաղում: Նա բացի գոլերից էլի շատ բան է տալիս թիմին: Նա անգնահատելի աշխատանք է կատարում մեզ համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ESPN-ն:
‘