‘
Քիչ առաջ Ազգային ժողովը 67 կողմ, դեմ՝ 24 եւ ձեռնպահ՝ 11 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անձնական տվայների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Մինչ քվեարեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա ոչ թե օրենք է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ, այլ երրորդ անձանց կամ այլ պետություններին տվյալների փոխանցման մասին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր հերթին նշեց, որ այս օրենքը քաղաքացու անձնական տվյալների հետ կապված լրջագույն ռիսկեր է պարունակում:
‘