‘
Մարտի 29-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայանալու է բարեգործական հանդիպում, որին մասնակցելու են Սթիվեն Ջերրարդի և Ջեյմի Կարրագերի կազմած թիմերը: Այս մասին տեղեկանում ենք «The Guardian»-ից:
Ջերրարդը կլինի մեկ թիմի ավագը, իսկ Կարրագերը` մյուսինը: «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած խաղին իրենց մասնակցությունը հաստատել են «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Տորեսը, Դիրկ Կյույտը, Պեպե Ռեյնան և Խաբի Ալոնսոն: Խաղին կմասնակցեն նաև Թիերի Անրին, Ջոն Թերին, Դիդյե Դրոգբան և ակումբի ակադեմիայի որոշ սաներ:
Մասնակից թիմերի մարզիչների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպումից ստացված հասույթը փոխանցվելու է առողջապահական ընկերությունների:
‘