‘
76 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ, արվեստաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Ռոմանոս Սահակյանը:
Նա ծնվել է 1939թ. մայիսի 5–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան:
ԵՊՀ-ում (1972-ից) և Երևանի 12 բուհերում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, գրականության տեսություն, գեղագիտություն, մշակութաբանություն, հայ մշակույթի պատմություն, հայ քննադատական մտքի պատմություն, հռետորական արվեստ, ոճագիտություն և այլ առարկաներ: Կյանքի վերջին տարիներին Ռոմանոս Սահակյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, 2 գիտական մենագրության, 60 գիտական հոդվածների։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:
‘