‘
Բորիս Նեմցովի սպանության հետաքննության ընթացքում Չեչնիայում ձերբակալվել է ևս երկու մարդ, հաղորդել է Росбалт-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:
Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են հատուկ գործողության ընթացքում: Աղբյուրը նաև հավելել է, որ ձերբակալվածներից մեկը ուժային կառույցի չեչեն բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկն է:
«Այդ մարդիկ ուժային կառույցների տեսադաշտում են հայտնվել, երբ ուսումնասիրվել են նրանք, ովքեր վերջին շրջանում կապ են ունեցել Դադաևի և Շավանովի հետ: Նրանց մասնակցության աստիճանը Նեմցովի սպանությանը ստուգվում է, նրանք հարցաքննվում են: Դեռ չի որոշվել, թե արդյոք դատարանը կալանքի սանկցիա կտա»,- նշել է աղբյուրը: Վերջինս նաև հաստատել է, որ հետաքննության հիմնական վարկածը կապված է իսլամի մասին Նեմցովի արտահայտությունների հետ: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘