‘ Գիգզ. «Այս մրցաշրջանին մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, քանի որ Պրեմիեր լիգան հաղթել արդեն չի հաջողվի»’

762

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական Ռայան Գիգզը խոսել է ներկա խաղաշրջանում առաջնությունը հաղթելու «կարմիր սատանաների» շանսերի մասին:

«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» այնպիսի մարզավիճակում է, երբ կարող է տիտղոսներ նվաճել: Հարկավոր է ինը ամիսների ընթացքում այդպիսի մարզավիճակ պահպանել, ինչը հեշտ չէ: Հենց դա կլինի մեր նպատակը հաջորդ մրցաշրջանին:

Վերջին երկու տարիների ընթացքում մենք ցնցումների մեջ էինք: 2013-ին չեմպիոն դարձանք, բայց հիմա մեզ ինչ-որ ժամանակ պետք նորից ԱՊԼ-ի տիտղոսների հավակնելու համար: Այս մրցաշրջանին մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, քանի որ Պրեմիեր լիգան հաղթել արդեն չի հաջողվի: Եթե կարողանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել ու հաղթել Անգլիայի գավաթը, սա լավ մրցաշրջան կլինի»:

Նախորդ հոդվածը‘Դի Մատեո. «Ցանկանում եմ հավատալ ԶԼՄ-ներին` «Ռեալի» հարձակվողների համար բարդ շրջան է»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’