‘
«Մանչեսթեր Սիթին» և «ETIHAD» ավիաընկերությունը մոտ են նոր պայմանագիր ստորագրելուն:
Ինչպես հայտնում է «Daily Mirror»-ը, նոր պայմանագրով մանչեսթերյան ակումբն ընկերությունից կստանա տարեկան 110 միլիոն եվրո, որը ամենաբարձր հովանավորչական գումարն է Անգլիայում:
Պարբերականը հայտնում է, որ նշյալ ապրանքանիշի գրառումը կլինի ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի» խաղաշապիկի վրա, այլ մարզումային կառույցների եւ մարզադաշտի:
Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Chevrolet»-ից ստանում է տարեկան 65 միլիոն եվրո, իսկ «Yokohama»-ն «Չելսիին» տրամադրում է 55 միլիոն եվրո:
‘